Home

Advertisement

Customize

Հայտարարություն Հայ Ազգային Կոնգրեսին անդամագրման կարգի մասին

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում գործող ավազակապետական վարչախմբից ազատվելու, ազատ ու արժանապատիվ ապրելու համար համաժողովրդական պայքարի ծնունդ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆ այլեւս իրողություն է։ Այն վավերացվել է ս.թ. օգոստոսի 1-ին Համաժողովրդական շարժման հանրահավաքում, 16 կուսակցությունների եւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրած Հռչակագրով, որը բաց է այլ կուսակցությունների համար։
 ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ կարելի է անդամագրվել.
1. Կոնգրեսի Հռչակագիրն ստորագրած կուսակցությունների միջոցով, նրանցից որեւէ մեկին անդամագրվելով։
2. Այն հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք իրենց Կոնգրեսի մաս են հայտարարել։
3. Անհատապես, առանց որեւէ կուսակցության անդամ դառնալու՝ դիմելով Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակներ եւ Կոնգրեսի տարածքային լիազորներին։

Անհատական անդամագրումը առայժմ կատարվում է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում (Երեւան, Կորյունի 19, հեռ. 52.09.74), ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայում։ Անդամագրումը սկսվում է օգոստոսի 18-ից:

Տարածքային գրասենյակների, ինչպես նաեւ լիազոր անձանց կոորդինատները կհրապարակվեն լրացուցիչ։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Comments

something like kiev hosting
,

August 2008

S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Powered by LiveJournal.com

Advertisement

Customize