Home

Advertisement

Customize

Previous 20

Aug. 15th, 2008

Հայտարարություն Հայ Ազգային Կոնգրեսին անդամագրման կարգի մասին

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում գործող ավազակապետական վարչախմբից ազատվելու, ազատ ու արժանապատիվ ապրելու համար համաժողովրդական պայքարի ծնունդ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆ այլեւս իրողություն է։ Այն վավերացվել է ս.թ. օգոստոսի 1-ին Համաժողովրդական շարժման հանրահավաքում, 16 կուսակցությունների եւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրած Հռչակագրով, որը բաց է այլ կուսակցությունների համար։
 ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ կարելի է անդամագրվել.
1. Կոնգրեսի Հռչակագիրն ստորագրած կուսակցությունների միջոցով, նրանցից որեւէ մեկին անդամագրվելով։
2. Այն հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք իրենց Կոնգրեսի մաս են հայտարարել։
3. Անհատապես, առանց որեւէ կուսակցության անդամ դառնալու՝ դիմելով Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակներ եւ Կոնգրեսի տարածքային լիազորներին։

Անհատական անդամագրումը առայժմ կատարվում է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում (Երեւան, Կորյունի 19, հեռ. 52.09.74), ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայում։ Անդամագրումը սկսվում է օգոստոսի 18-ից:

Տարածքային գրասենյակների, ինչպես նաեւ լիազոր անձանց կոորդինատները կհրապարակվեն լրացուցիչ։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Aug. 7th, 2008

ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացրած, միջազգային կրիմինալ կառույցներին մաս կազմած, ավազակապետական ռեժիմի քաղբանտարկյալներս, ողջունում ենք Հայ Ազգային Կոնգրեսի հռչակումը։ Այն որակապես նոր փուլ է ազդանշում տխրահռչակ ռեժիմի կազմաքանդման գործում։ Մենք բարձր ենք գնահատում պատմական այդ փաստաթուղթն ստորագրած 16 կուսակցությունների քաղաքական կամքի ու պատասխանատվության դրսեւորումը։ Միաժամանակ մենք հիացած ենք Հայաստանի Հանրապետության՝ կուսակցական պատկանելություն չունեցող այն հարյուր հազարավոր քաղաքացիների վճռականությամբ ու քաղաքացիական պահվածքով, ովքեր հավասարապես արիբար տարան զրկանքների, հալածանքների ու ճնշումների նույն բեռը, տվեցին մարդկային զոհեր, մինչեւ վերջ շարունակեցին մնալ իրենց նախընտրած առաջնորդի կողքին։ Ազատության ու արժանապատիվ կյանքի ապահովման խնդրով այս երկու ուժերի ներդաշնակմամբ ու համատեղմամբ է, որ ծնվեց համաժողովրդական այն շարժումը, որը եւ դարձավ ներկա ռեժիմի գերեզմանափորը։

Jul. 29th, 2008

Քաղբանտարկյալների հայտարարություն

Մենք` քաղբանտարկյալներս, չենք վստահում կառավարող կոալիցիայի կողմից ձեւավորված մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անկախությանը, անաչառությանն ու անկողմնակալությանը.

Jul. 25th, 2008

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 Մենք, Հայաստանի քաղբանտարկյալներս, ողջունում ենք հանուն ազատության եւ երկրի բարգավաճման մեր հայրենակիցների պայքարի աննկուն կամքը եւ համոզված ենք, որ պայքարը մտնում է վճռական փուլ:

 

 

“Հայ մանկավարժների շարժում” նախաձեռնության համակարգող խորհրդի հայտարարություն

Տաս տարի շարունակ Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը բռնազավթած Ռ.Քոչարյանը եւ նրա վարչախումբը իրենց ապօրինի իշխանությունը պահպանելու եւ վերարտադրելու  մոլուցքով տարված այլասերեցին ու բարոյազրկեցին հասարակությունը:

Jul. 21st, 2008

Հայտարարություն

Մարդկության դեմ հանցագործության հատկանիշներով Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային Քրեական Դատարան գործ հարուցելու համար ստորագրահավաքի հետ կապված հարցերով ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 520974, ժամը 11:00-17:00:

Jul. 3rd, 2008

Հայաստանի շարծման օրակարգ – 03.07.2008


14:00 Կենտրոն Նորք Մարաշ 
Ալիկ Արզումանյան
300 հոդվածի 1-ին, 225 3-րդ մաս, 190 

15:00 Կենտրոն Նորք Մարաշ 
Մելիք Գրիգորյան
316 հոդվածի 1-ին մաս  

17:00 Երևանի քրեական դատարան 
Ռոման Մնացականյան
225 հոդվածի 2-րդ մաս 

18.00 Զբոսանք Հյուսիսային պողոտայում

Jun. 14th, 2008

Please email these PACE representatives before their visit to Armenia on Monday

Email to the PACE representatives (in Armenia June 16-7) and US House Representative (meeting June 18th):

coepa.del@parliament.uk,
gcolombier@assemblee-nationale.fr,
howard.berman@mail.house.gov

Dear Sirs,

On June 16-7 the PACE co-rapporteurs will be meeting with top Armenian officials as well as the wives and lawyers of political prisoners. Please let them know that the Armenian regime has to help its people and that the detention and oppression of individuals who would truly help to move the country forward is unacceptable.

The West cannot continue to subsidize a corrupt oligarchy that has murdered 10 and jailed 100s of its democratic, forward-thinking activists in the wake of its Soviet-style 'elections'. Please take action to demand that the Armenian regime release peaceful, democratic citizens.

Ashot Manukyan from the northern city of Vanadzor is one of those citizens currently detained. Mr. Manukyan has spent his life fighting corruption and human rights violations. He is exactly the type of person the U.S. and Europe spend a considerable amount of time and effort to see succeed in Armenia and exactly the type this regime has continued to oppress.

Europe and the United States must demand more from this Armenian regime. At the least, the United States cannot let ordinary, brave citizens like Ashot Manukyan be abducted, beaten and illegally prosecuted by a government that continues to heartlessly pillage its own people. Persons jailed for simply demanding an honest government must be freed immediately.

Jun. 11th, 2008

Հայաստանի շարծման օրակարգ – 11.06.2008

Վերաքննիչ քրեական դատարան
Արմեն Ավագյան
316 հ. 1-ին մաս,
008-10-11 14:00

Երևանի քրեական դատարան
Ռոման Մնացականյան
 225 հ. 2-8d մաս,
2008-10-11 14:00

Մալաթիա-Սեբաստիա դատարան
Մարզպետունի Այվազյան
188 հ. 3-րդ մասի 1-ին կետ
2008-10-06 12:00

Անձնագիրը կարող է անհրաժեշտ լինել  դատարանի նիստետրին մասնակցելու համար ։

18.00 Զբոսանք Հյուսիսային պողոտայում

Jun. 4th, 2008

Հայաստանի շարծման օրակարգ – 05.06.2008

Երևանի քրեական դատարան
Վարդան Ջհանգիրյան
316հ. 2մ
2008-06-05 15:00:00

Կենտրոն Նորք-Մարաշ դատարան
Դավիթ Առաքելյան
 316 հ. 1-ին մաս
2008-06-05 12:00:00

Ավետիք Ներսիսյան
 316 հ. 1-ին մաս
2008-06-05 13:00:00

Անձնագիրը կարող է անհրաժեշտ լինել  դատարանի նիստետրին մասնակցելու համար ։ 

18.00 Զբոսանք Հյուսիսային պողոտայում

Jun. 3rd, 2008

Համաժողովրդական շարժման օրակարգ – 04.06.2008

Երևանի քրեական դատարան

Վահե Ղազարյան
225հ. 2մ
2008-06-04 14:30:00

Գրիգոր Աղամալյան
225հ. 2մ
2008-06-04 14:30:00

Կենտրոն Նորք-Մարաշ դատարան

Խաչիկ Գասպարյան
 316 հ. 1-ին մաս
2008-06-04 12:00:00

Շենգավիթ  դատարան

Իսահակ Մալխասյան
 316 հ. 1-ին մաս, 235  4- մաս
2008-06-04 14:00:00

Անձնագիրը կարող է անհրաժեշտ լինել  դատարանի նիստետրին մասնակցելու համար ։ 

18.00 Զբոսանք Հյուսիսային պողոտայում

Jun. 2nd, 2008

Համաժողովրդական շարժման օրակարգ - 03.06.2008

Երևանի քրեական դատարան
 
Կարեն Թարխանյան
225 հ. 1 մ
2008-06-03 12:00
 
Նորիկ Հարությունյան
225 հ. 2 մ
2008-06-03 12:00
 
Ռոման Մնացականյան
225հ. 2 մ
2008-06-03 14:30
 
ՎարդանՋհանգիրյան
316 հ. 2 մ
2008-06-03 15:00
 
Կենտրոն Նորք-Մարաշ դատարան
 
Համլետ Աբրահամյան
 316 հ. 1-ին մաս
2008-06-03 14:30:00

Անձնագիրը կարող է անհրաժեշտ լինի մասնակցելու համար ։ 
 
 
18.00 Զբոսանք Հյուսիսային պողոտայում

May. 29th, 2008

Համաժողովրդական շարժման օրակարգ –30.05.2008

Երևանի քրեական դատարան

Նվեր Ստեփանյան 
225հ. 2մ
2008-05-30 12:00:00

Կենտրոն Նորք-Մարաշ դատարան

Ալբերտ Ներսիսյան
 225 հ. 1-ին մաս
2008-05-30 12:30:00

Հովհաննես Ղազարյան
316 հ. 1մ
2008-05-30 14:00:00


Շենգավիթի դատարան

Իսահակ Մալխասյան
316 հ. 1մ, 235 հ. 4 մ.,
2008-05-30 16:00:00


18.00 Զբոսանք Հյուսիսային պողոտայում

May. 28th, 2008

Համաժողովրդական շարժման օրակարգ – 29.05.2008

 Շիրակի մարզի դատարան
 
Աշոտ Զաքարյան, Շոթա Սաղաթելյան, Պետրոս Մակեյան
149հ. 2մ, 3-րդ և 5-րդ կետեր
2008-05-29 11:00:00
 
Կենտրոն Նորք-Մարաշ դատարան
 
Վարդգես Գասպարիի
316 հ. 1մ
2008-05-29 12:30:00
 
Ավետիք Ներսիսյան
 316 հ. 1-ին մաս
2008-05-29 13:00:00
 
Կոտայքի մարզի դատարան
 
Գագիկ Մաթևոսյան
268 հ. 2մ, 271 հ. 1 մ.,
2008-05-29 15:00:00
 
 
18.00 Զբոսանք Հյուսիսային պողոտայում

May. 23rd, 2008

Համաժողովրդական շարժման օրակարգ – 23.05.2008

Կենտրոն – Նորք Մարաշ

Վարդգես Լիվանի Գասպարիի
ՀՀ քր. օր-ի 316 հոդ. 1-ին մաս2
2008-05-23 14:30:00


Քրեական դատարան

Գրիգոր Աղամալյան
ՀՀ Քր օր 225-րդ հոդվածի 2-րդ մաս
2008-05-23 14:30:

Արամ Բարեղամյան
ՀՀ Քր օր 225-րդ հոդվածի 2-րդ մաս
2008-05-23 13:00

Գեւորգ Ղազարյան, Վահագն Հարեյան
ՀՀ Քր օր 225-րդ հոդվածի 1-ին մաս,38-225-րդ հոդվածի 1-ին մաս
2008-05-23 14:30:00

Վերաքննիչ դատարան

Մկրտիչ Սափեյան, Ժորա Սափեյան, Հայկ Գևորգյան, Անդրանիկ Սափեյան
258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետ
2008-05-23 12:00

Մալխասյան Իսահակ Ժորայի
ՀՀ քր.օր-ի 316հ.1մ.235հ.4մ.
2008-05-23 15:00:00

18.00 Զբոսանք Հյուսիսային պողոտայում

May. 22nd, 2008

Անդրանիկ Հովակիմյանի մասին Շարժման հայտարարությունը


Հենց դա էր պատճառը, որ վարչախմբի կողմից խաղաղ ցուցարարների ջարդից ու մարտիմեկյան սպանդի կազմակերպումից հետո նա հայտնվեց նախապես կազմված շինծու մեղադրանքներով ձերբակալելու ենթակա գործիչների “սեւ ցուցակի” առաջին տողերում : Առաջին իսկ օրից բազմիցս նրա բնակարան են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ նրան ձերբակալելու նպատակով: Անդրանիկ Հովակիմյանին հաջողվել էր խույս տալ ձերբակալումից ու արդեն մոտ երեք ամիս, որպես քաղաքական հալածյալ ապրում էր ընդհատակում: Սրտի հետ կապված խնդիրներ ունենալով, այդ պայմաններում նա չէր կարող դիմել բժշկական օգնության, ապրել հանձնարարված ռեժիմով: Հետեւանքը եղավ սրտի ծանր տագնապը, որ խլեց նրա կյանքը: Այսինքն՝ նա ոչ թե մահացել, այլ զոհվել է պայքարում որպես մարտիկ, եւ նրա մահը հանցագործ վարչախմբի սանձազերծած քաղաքական հալածանքների հետեւանք է, ինչի համար վերջինս պատասխան է տալու անպայման: Անդրանիկ Հովակիմյանի մահը ծանրագույն կորուստ է առաջին հերթին Հայոց Համազգային Շարժման համար, որի անդամն է նա ի սկզբանե եւ վարչության ղեկավարներից է երկար տարիներ: Նրա ընկերներն ու կուսակիցները երկար ժամանակ չեն հավատալու ու չեն համակերպվելու իրենց հարազատ չափազանց հոգատար ընկերոջ կոուստի հետ: Հասարակությանը նա հայտնի են իր բազմաթիվ քաղաքական հոդվածներն ու հարցազրույցներով, հեռուստատեսային եւ ռադիոեթերում բանավեճերով: Որպես քաղաքական գործիչ նա առանձնանում էր եզակի քաղաքական հոտառությամբ, սկզբունքայնությամբ, անաչառությամբ, դիպուկությամբ: Մյուս կողմից՝ նա երբեք դուրս չէր գալիս կոռեկտության սահմաններից, ում հետ եւ ինչ հարցով էլ լիներ բանավեճը: Եւ հենց դա նրա խոսքը դարձնում էր համոզիչ: Համաժողովրդական շարժման կենտրոնը, ցնցված է Անդրանիկ Հովակիմյանի մահվան գույժից, խորապես ցավակցում է նրա ընտանիքին ու հավասարապես իրենը համարում ծանրագույն այս վիշտը: ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ 

May. 20th, 2008

Համաժողովրդական շարժման օրակարգ – 21.05.2008

11:00 Աշոտ Ռուբենի Զաքարյան Շոթա Ագունի Սաղաթելյան Պետրոս Ստեփանի Մակեյան
149 հոդ. 2-րդ մասի 3-րդ 5-րդ կետերով 149 հոդ. 2-րդ մասի 3-րդ 5-րդ կետերով 149 հոդ. 2-րդ մասի 3-րդ 5-րդ կետերով
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան

12:00 Վահե Ղազարյան 225 հոդվածի 2-ին մաս
Երեւանի քրեական դատարան

12:00 Կարեն Ղազարյան 225 հոդվածի 2-ին մաս
Երեվանի քրեական դատարան

13:00 Սամվել Կարապետյան, Սեմյոն Ամիրխանյան 149 հոդվածի
Վերաքննիչ քրեական դատարան

14:00 Ավետիք Ղռեջյան 235 հոդվածի 1-ին մաս
Վերաքննիչ քրեական դատարան

15:00 Հուսիկ Բաղդասարյան 235 հոդվածի 1-ին մաս
Վերաքննիչ քրեական դատարան

15:30 Համլետ Աբրահամյան 316 հոդվածի 1-ին մաս
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան

18:00 Զբոսանք` Հյուսիսային Պողոտայում

Համաժողովրդական շարժման օրակարգ – 20.05.2008

20.05.2008

12:00 Պետրոս Մաքեյանի. Շոթա Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի դատը Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանում 

12:00 Իսահակ Մալխասյանի դատը Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում     

14:00 Լևիկ Խաչատրյանի դատը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում     
     
15:00 Սամվել Կարապետյանի, Սիմոն Ամիրխանյանի դատերը Վերաքննիչ քրեական  դատարանում     

18:00 Զբոսանք` Հյուսիսային Պողոտայում

May. 16th, 2008

Համաժողովրդական շարժումը սատարում է Մեսրոպ Մեսրոպյանին

Մայիսի 25-ին տեղի կունենա Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունները: Վարչախմբի կողմից առաջադրված ու պաշտպանվող թեկնածուի հետ առաջադրվել է նաեւ Համաժողովրդական շարժման համակիր, իր բարի համբավով Հրազդանում հայտնի Մեսրոպ Մեսրոպյանը:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ - 16.05.2008

12:00 Արամ Բարեղամյանի դատը Երեւանի քրեական դատարանում
12:00 Դավիթ Առաքելյանի դատը Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատարանում
14:00 Յաշա Մելքոնյանի դատը Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատարանում
14:00 Պիկետ Գլխավոր դատախազության շենքի մոտ` քաղբանտարկյալներին ազատելու պահանջով
18.00 Զբոսանք` Հյուսիսային պողոտայում

Դատավարություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։

Previous 20

August 2008

S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com

Advertisement

Customize